«Չելսիի» գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերը խոսել է թիմի վատ արդյունքների ֆոնին իր հասցեին քննադատության մասին:
«Ես այստեղ անցկացրել եմ չորս ամիս, և հինգ-վեց շաբաթ կորցրեցի միջազգային ֆուտբոլի (ԱԱ-ի) պատճառով: Կարծում եմ՝ Գվարդիոլայից մեկ տարի պահանջվեց ինչ-որ բան հաղթելու համար։ Արտետային ու Կլոպին նույնպես ժամանակ էր պետք։
Ակնհայտ է, որ ինձ մոտ ամեն ինչ կարող է այլ կերպ զարգանալ։ Ժամկետներ չեմ դնում, պատասխանատվությունը գիտակցում եմ։
Ունեինք տրանսֆերներ, վնասվածքների խնդիրներ։ Բայց ամեն ինչ «բլա բլա բլա» է, չէ՞: Մարդիկ ցանկանում են արդյունք տեսնել և կասեն՝ «Լռիր Գրեհեմ, մեզ հաղթանակներ են պետք»,- Փոթերի խոսքերն է մեջբերում Goal-ը։