Դուբայում մեկնարկել է Dubai Duty Free tennis championships 2020 մրցաշարը: Մրցաշարին մասնակցում է 32 թենիսիստ:
Խաղային առաջին օրը պայքարի մեջ մտավ 12 թենիսիստ: Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը մրցեց ղազախ Միխաիլ Կուկուշկինի հետ ու առավելության հասավ 2 սեթում՝ 7:6, 6:1 հաշվով: Պայքար ծավալվեց միայն առաջին սեթում, իսկ երկրորդում Խաչանովի առավելությունն ակնհայտ էր: Կարենը խլեց մրցակցի 4 գեյմ՝ զիջելով սեփական երկուսը:
Երկրորդ խաղում մրցեցին Ֆիլիպ Կոլշրայբերն ու Մուհամեդ Սաֆվատը: Գերմանիան ներկայացնող թենիսիստը հաղթեց 3 սեթում՝ 4:6, 6:4, 6:0 հաշվով: Կոլշրայբերը խլեց մրցակցի մատուցման 6 գեյմ՝ զիջելով սեփական երեքը:
Ռուս Անդրեյ Ռուբլյովը խաղաց Լորենցո Մուսետիի հետ: Իտալացին 2 սեթում պարտվեց նույն՝ 4:6, 4:6 հաշվով: Ռուբլյովը խլեց իտալացու մատուցման 4 գեյմ՝ զիջելով սեփական երկուսը:
Ռիշար Գասկեն մրցեց ՀԱՀ ներկայացուցիչ Ջեորջ Հարիսի հետ ու հաղթեց 2 սեթում՝ 7:6, 6:4 հաշվով:
Համաշխարհաին դասակարգման առաջին համար Նովակ Ջոկովիչը մրցեց թունիսցի Մալեկ Ջազիրիի հետ ու հեշտությամբ հաղթեց՝ 6:1, 6:2 հաշվով:
Գաել Մոնֆիսն էլ 2 սեթում առավելության հասավ Մարտոն Ֆուչովիչի նկատմամբ՝ 6:4, 7:5: