Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովն ու ավստրիացի Դոմինիկ Տիմը չեն մասնակցի Մադրիդում ընթացող վիրտուալ մրցաշարից, հայտնում է Mutua Madrid Open-ի պաշտոնական Թվիթերը։
«Դոմինիկ Տիմն ու Կարեն Խաչանովը դուրս են մնում վիրտուալ մրցաշարին՝ իրենց ինտերնետ-կապի հետ կապված տեխնիկական խնդիրների պատճառով։ Նրանք ավտոմատ կերպով պարտվում են խմբի բոլոր խաղերում՝ 0-3 հաշվով»,- ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։
Մադրիդի վիրտուալ մրցաշարը պրոֆեսիոնալ թենիսիստների մրցում է Tennis World Tour на PlayStation վիդեոխաղում։
Տիմն ու Խաչանովը չեն հասցրել ոչ մի խաղ անցկացնել մրցաշարի շրջանակում։ Խմբային փուլում Խաչանովի մրցակիցները պետք է լինեին Ալեքսանդր Զվերևը, Լյուկա Պույն ու Դավիդ Գոֆենը։ Տիմը միևնույն խմբում էր ընդգրկվել Դիեգո Շվարցմանի, Ջոն Իսների և Դավիդ Ֆերերի հետ։