Իտալիայի A սերիայի մի քանի հանդիպում կարող է հետաձգվել, մի քանի խաղ էլ հնարավոր է անցկացվի առանց հանդիսականի:
Հիմնականում խոսքը գնում է «Յուվենտուս»-«Ինտեր» խաղի մասին, ինչպես նաև շրջաններում կայանալիք՝ «Ուդինեզե»-«Ֆիորենտինա», «Միլան»-«Ջենոա», «Սասուոլո»-«Բրեշիա» և «Պարմա»-Սպալ խաղերի կայացումն է վտանգված:
A սերիայի նախագահ Պաուլո Դալ Պինոն դիմել է Իտալիայի կառավարությանը, որպեսզի խաղերը ոչ թե հետաձգվեն, այլ անցնեն առանց հանդիսականների: