Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է գրոսմայստերների 2023 թվականի առաջին համաշխարհային վարկանիշը։
Տղամարդկանց վարկանիշային աղյուսակը գլխավորում է նորվեգացի շախմատիստ Մագնուս Կարլսենը։ Երկրորդ տեղում չինացի Դին Լիրենն է, երրորդում՝ ռուս Յան Նեպոմնյաշչին։
100 ուժեղագույնների շարքում են մեր երկրի ներկայացուցիչներ Գաբրիել Սարգսյանը (41–րդ) և Հայկ Մարտիրոսյանը (57–րդ): ԱՄՆ-ն ներկայացնող Լևոն Արոնյանը 17-րդն է։
ՖԻԴԵ-ի կանանց վարկանիշում վառաջատարը չինուհի Հոու Լիֆանն է։ Երկրորդ տեղը զբաղեցնում է ռուս Ալեքսանդրա Գորյաչկինան, երրորդը՝ հնդիկ Համփի Կաներուն։
Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Դանիելյանը, Մարիամ Մկրտչյանը, Լիլիթ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը զբաղեցնում են հաջորդաբար 35-րդ, 69-րդ, 70-րդ և 85-րդ հորիզոնականները: