«Նոայի» մարզիչ Ռոբերտ Արզումանյանը ցավակցական խոսք է հղել բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեի մահվան կապակցությամբ։
«Մենք բոլորս մեր բակերում խաղացել ենք ֆուտբոլ, մենք բոլորս ունեցել ենք ընկեր, ում ասել ենք Պելե, կամ քեզ դրել ես Պելեի տե՞ղը:
Ֆուտբոլ խաղն ասոցացրել Պելեի հետ՝ նույնիսկ երբեք չիմանալով, թե ով է նա:
Պելեն նույն ինքն է՝ ֆուտբոլը:
RIP»,- գրել է Արզումանյանը։