«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ՊՍՎ-ի հարձակվող Կոդի Գակպոյի՝ մերսիսայդցիների ակումբ տեղափոխության գլխավոր նախաձեռնողն է եղել: Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն Թվիթերի իր էջում:
Աղբյուրի փոխանցմամբ, գերմանացի մասնագետը շատ է ցանկացել իր թիմում նոր կիսապաշտպանի տեսնել մի շարք վնասվածքների պատճառով: Անգլիական ակումբի ղեկավարներն արագ են արձագանքել՝ գրավելով Նիդերլանդների հավաքականի ֆուտբոլիստին:
Մոտ ժամանակներս 23-ամյա ֆուտբոլիստը կմեկնի Անգլիա, որպեսզի պայմանագիր կնքի և անցնի անհրաժեշտ բուժզննումը: Գործարքի մանրամասները չեն հաղորդվում, սակայն հայտնի է, որ այս տրանսֆերը ռեկորդային կդառնա ՊՍՎ-ի համար:
























































