«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Դարվին Նունյեսի մասին։
«Դարվինը անհավանական հանդիպում անցկացրեց: Նա գոլեր կխփի, ես դրանում կասկած չունեմ։ Նա մեզ շատ ավելին է տալիս… ամեն ինչ լավ կլինի։ Դարվինի այս խաղը բացառիկ էր»,- Կլոպի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Դեկտեմբերի 26-ին «Լիվերպուլը» Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի խաղում արտագնա հաղթանակ տարավ «Ասթոն Վիլայի» (3:1) նկատմամբ: Մերսիսայդցիների կազմում աչքի ընկան Մոհամեդ Սալահը, Վիրջիլ վան Դեյկը և Ստեֆան Բայչետիչը։
23-ամյա Նունեսը «Լիվերպուլ» է տեղափոխվել «Բենֆիկայից» 2022 թվականի ամռանը: Ընթացիկ մրցաշրջանում նա Անգլիայի առաջնությունում անցկացրել է 11 խաղ՝ դառնալով 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
























































