ՊՍՎ-ի հարձակվող Կոդի Գակպոն, որի ծառայություններով հետաքրքրված էր «Մանչեսթեր Յունայթեդը», կտեղափոխվի «Լիվերպուլ»: ՊՍՎ-ն հայտարարել էր, որ ֆուտբոլիստը մեկնել է Լիվերպուլ՝ տրանսֆերն ավարտին հասցնելու համար։
«Կարմիր սատանաներն» այլընտրանքային տարբերակ ունեն։ Ինչպես հայտնում է Goal-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմենին:
Այս մրցաշրջանում Օսիմհենը «Նապոլիի» կազմում մասնակցել է 14 հանդիպման՝ դառնալով 10 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: