«Արսենալը» շարունակում է առանց պարտությունների շարքն Անգլիայի առաջնությունում:
Միկել Արտետայի թիմն ԱՊԼ 17-րդ տուրում 3-1 հաշվով հաղթել է «Վեսթ Հեմին»:
Վերջին անգամ «զինագործները» պարտվել են սեպտեմբերի 4-ին՝ «Մանչեսթեր Յունայթեդին» (1-3): Այդ ժամանակից ի վեր նրանք 8 հաղթանակ են տարել և 1 ոչ-ոքի գրանցել:
Հաջորդ տուրում «Արսենալը» դեկտեմբերի 31-ին կմրցի «Բրայթոնի» հետ:
























































