«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է «Շախտյորի» ուկրաինացի կիսապաշտպան Միխայիլ Մուդրիկի հանդեպ հետաքրքրությունը, որը «Վեսթ Հեմի» դեմ լոնդոնյան թիմի՝ երեկ կայացած խաղում ներկա էր տրիբունայում.
«Ես երբեք չեմ խոսում այն խաղացողների մասին, որոնք մեզ հետ չեն, բայց Անգլիայի համար լավ է, որ այլ երկրներում դեռ խաղեր չկան»,- Արտետայի խոսքերն է փոխանցում Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Արսենալը» սկզբունքային համաձայնության է եկել «Շախտյորի» կիսապաշտպան Միխայլո Մուդրիկի հետ պայմանագիր կնքելու շուրջ։
Ինչպես հայտնում է Նիկոլո Շիրան, «զինագործները» շարունակում են ակտիվորեն բանակցել 21-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության շուրջ։ Ուկրաինացի խաղացողով հետաքրքրված է նաև «Նյուքասլը», սակայն «Արսենալը» առավելություն ունի, քանի որ կիսապաշտպանի հետ արդեն սկզբունքային համաձայնության է եկել։
Ընթացիկ մրցաշրջանում Մուդրիկը մասնակցել է ՈւՊԼ-ի 12 խաղի՝ դառնալով 6 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: Նա նաև Չեմպիոնների լիգայի 6 խաղում դարձել է 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: