Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի շրջանակում կայացավ լոնդոնյան դերբին․ «Վեսթ Հեմը» սեփական հարկի տակ ընդունել էր «Արսենալին»։
Առաջին խաղակեսից հետո տանտերերը հաղթում էին նվազագույն հաշվով՝ 1-0․ 11 մետրանոցից աչքի էր ընկել Բենրաման։
Երկրորդ խաղակեսում հյուրերը կարողացան երկու անգամ գրավել «մրճահարների» դարպասը․ մեկական գնդակ իրենց հաշվին գրանցեցին Սական, Մարտինելին ու Նկետիան՝ հաղթանակ պարգևելով Արտետայի թիմին։
Այս խաղից հետո «Վեսթ Հեմն» իր ակտիվում ունի 14 միավոր և 16-րդն է մրցաշարային աղյուսակում։ «Արսենալը» 40 միավոր ունի և 7 միավորով առաջ է երկրորդ տեղում ընթացող «Նյուքասլից»։
























































