Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Լիվերպուլը» 3:1 հաշվով հաղթեց «Աստոն Վիլային»:
Մերսիսայդցիների կազմում աչքի են ընկել Մոհամեդ Սալահը, Վիրջիլ վան Դեյկը և 18-ամյա Ստեֆան Բայչետիչը։ Բիրմինգհեմցիների գոլն Օլի Ուոթկինսի հաշվին է։
Սալահը նաև գոլային փոխանցման հեղինակ է դարձել այս խաղում և դարձել Սթիվեն Ջերարդից հետո «Լիվերպուլի» երկրորդ խաղացողը, ով Պրեմիեր լիգայում նվազագույնը 50 գոլ և 50 գոլային փոխանցում է կատարել ակումբի կազմում։
Յուրգեն Կլոպի թիմն այս հանդիպումից հետո վաստակեց 25 միավոր և բարձրացավ Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնական։ Ունայ Էմերիի թիմը 18 միավորով 12-րդ տեղում է։