«Լիվերպուլի» պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնը գոլային փոխանցման հեղինակ է դարձել ԱՊԼ-ի 17-րդ տուրի՝ «Աստոն Վիլայի» դեմ խաղում։
Ռոբերտսոնի փոխանցումից հետո գոլի հեղինակ է դարձել հարձակվող Մոհամեդ Սալահը:
Ինչպես հաղորդում է Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը, Ռոբերտսոնը դարձել է պաշտպանների շրջանում գոլային փոխանցումների քանակով ռեկորդակիր. այս փոխանցումը նրա համար 54-րդն էր կարիերայում։
Ռեկորդի համար Ռոբերտսոնից պահանջվել է 231 հանդիպում։ Նա գերազանցեց Լեյթոն Բեյնսի նվաճումը, ով 420 հանդիպումներում կատարել է 53 գոլային փոխանցում։
























































