«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ձմեռային տրանսֆերային պատուհանից առաջ խոսել է իր թիմի վիճակի մասին և ակնարկել, որ հունվարին ակումբը կարող է տրանսֆեր իրականացնել։
«Մեր խաղացողներից երկուսը երկու լուրջ վնասվածք ունեն: Անցյալ հունվարին մեզ միացավ Լուիս Դիասը, որը շատ օգնեց մրցաշրջանի այդ հատվածում։ Կարո՞ղ ենք այս տարի ևս նույնն անել, հաշվի առնելով, որ այն աշխատել է, իհարկե։ Ինչու ոչ» — Կլոպի խոսքն է մեջբերել Ֆաբրիբիո Ռոմանոն։
2022/23 թթ մրցաշրջանում «Լիվերպուլը» 14 խաղում վաստակել է 22 միավոր և Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում վեցերորդ տեղում է։