«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է ձմեռային տրանսֆերային պատուհանի հետ կապված ակումբի ծրագրերի մասին։
«Մենք ցանկանում ենք խաղացողներ գնել հունվարի սկզբին, ինչպես ամռանը, երբ գործարքներ էինք կնքում պատուհանի հենց սկզբում: Ընդ որում մենք չենք կարող մեզ թույլ տալ ձեռք բերել այնպիսի ֆուտբոլիստների, որոնք մեզ չեն համապատասխանում: Մեզ միայն տրանսֆերների ցուցակում թիվ պետք չէ, մեզ պետք են նրանք, որոնք թիմն ավելի ուժեղ կդարձնեն։ Այս հարցում ինձ աջակցում են ակումբի սպորտային տնօրեն Էդուն և ղեկավարության մյուս անդամները»,- Արտետայի խոսքն է մեջբերել Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Արսենալը» 37 միավորով գլխավորում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։