«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն բարձր է գնահատել իր թիմակից հարձակվող Էրլինգ Հոլանդի խաղը։
«Նա արդեն մոտ 200 գոլ է խփել, ուստի կարող է հասնել 600, 700 կամ 800-ի, եթե պահպանի մարզավիճակը և անի այն, ինչ անում է: Էրլինգը բարձրակարգ հարձակվող է»,- Դե Բրույնեի խոսքն է մեջբերել Daily Mail-ը:
Այս մրցաշրջանում 22-ամյա նորվեգացին «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 19 հանդիպում՝ դառնալով 24 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: