«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն դժգոհություն է հայտնել այն կապակցությամբ, որ ԱՊԼ-ի հանդիպումները կվերսկսվեն աշխարհի առաջնության ավարտից ընդամենը ութ օր անց։ Վաղը՝ դեկտեմբերի 26-ին, լոնդոնյան ակումբը կխաղա «Բրենթֆորդի» հետ։
«Աշխարհի առաջնությունից մեկ շաբաթ անց խաղալը տարօրինակ իրավիճակ է, ճիշտն ասած՝ այնքան էլ գոհ չեմ:
Բայց նորմալ է, որ մրցաշրջանի ընթացքում մեծ թվով խաղացողներ են խաղում խոշոր մրցաշարերում։ Հիմա մեր ֆիզիկական վիճակը պատշաճ մակարդակի վրա չէ։
Ֆուտբոլիստներին պետք չէ շատ հանգիստ տալ, հատկապես նրանց, որոնք չեն մասնակցել աշխարհի առաջնության հանդիպումներին։ Այս խաղացողներն այժմ ավելի բարձր մակարդակի վրա են, քան նրանք, որոնք խաղացել են Կատարում»,- Կոնտեի խոսքն է մեջբերել Daily Mail-ը։