«Մանչեսթեր Սիթիի» և Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Մայք Ռիչարդսը խոսել է ակումբի հետ կնքած առաջին խոշոր պայմանագրի և այն մասին, թե ինչի վրա է ծախսել այդ գումարը։
«Պատկերացրեք, որ սկզբում ձեր աշխատավարձը կազմում է 560 եվրո, հետո այն բարձրանում է շաբաթական 5650 եվրոյի։ Իսկ հետո այս գումարը վերածվում է 56,5 հազար եվրոյի։
Հիշում եմ՝ մի անգամ տեսա իմ աշխատավարձը՝ շաբաթական 282 հազար եվրո էր։ Ես այդ ժամանակ մարզվում էի և պարզապես շոկի ենթարկվեցի։
Ի՞նչ կարող էի անել։ Ես գնացի և ինձ համար Ferrari մակնիշի մեքենա գնեցի: Արդեն ունեի Range Rover և Aston Martin, բայց կարծում էի, որ եկել է ժամանակը, որպեսզի նաև Ferrari գնեմ։
Ծախսերը միայն մեքենաներով չսահմանափակվեցին, ես սկսեցի ուսումնասիրել Էլիտար տարածքների տները։ Ես երեք սենյականոց տուն եմ գնել 3,4 միլիոն եվրոյով»,- Ռիչարդսի խոսքն է մեջբերել The Sun-ը՝ հղում անելով The Athletic-ին:
Անգլիացին «Սիթիում» հանդես է եկել 2005-ից 2015 թվականներին: