«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացող Պատրիս Էվրան հույս է հայտնել, որ «Արսենալն» այս մրցաշրջանում կհաղթի Անգլիայի Պրեմիեր լիգան։
«Ես իսկապես ցանկանում եմ, որ «Արսենալը» հաղթի առաջնությունում, բայց Պրեմիեր լիգան սպրինտ չէ, այլ մարաթոն։ Ես անհանգստացած եմ «Արսենալի» համար, նույնիսկ եթե ցանկանում եմ դրական մնալ նրանց նկատմամբ, բայց նրանց խնդիրը պահեստայինների կարճ նստարանն է: Ինձ հետաքրքիր է, թե հունվարին ինչ տրանսֆերներ կլինի:
Հուսով եմ, որ ակումբի սեփականատերը կաջակցի Արտետային և թիմը մի քանի նորեկ կունենա»,- ասել է Էվրան Betfair-ին տված հարցազրույցում:
























































