«Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբանխոսել է Կրիշտիանու Ռոնալդուի մասին։
Մինչև 2022 թվականի ամառ նրանք միասին խաղացել են «Մանչեսթեր Յունայթեդում»։
«Հրաշալի կարգապահություն, որի նմանը ես երբեք չեմ տեսել: Նա պարզապես ավելի բարձր մակարդակի վրա է մյուսներից։
Ես տեսնում եմ, թե ինչպես են պրոֆեսիոնալ ֆուտբոլիստները, իսկական պրոֆեսիոնալները, շուտ գալիս մարզումների, վերականգնողական մարզումներ անցկացնում և այլն։ Բայց միայն Կրիշտիանու Ռոնալդուն էր դա անում ամեն օր՝ առանց ընդհատումների: Ամեն օր։
Նա ոչ մի օր բաց չի թողնում: Նման կարգապահությունը յուրահատուկ հատկանիշ է»,- ասել է ֆրանսիացին Field of Stories-ի եթերում: