ՄՅՈւ-ի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագ հայտարարել է, որ կենտրոնացած է «Մանչեսթեր Յունայթեդի» ապագա հաջողությունների վրա, իսկ Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալն անցյալում է։
«Ինձ համար դա անցյալում է։ Ես ուզում եմ գնալ դեպի ապագա։ Մենք ցանկանում ենք նոր ապագա կառուցել «Մանչեսթեր Յունայթեդի» համար, և նա չցանկացավ դրա մի մասը լինել: Մենք առաջ ենք շարժվում: Ես չեմ ուզում էներգիաս վատնել այս թեմայի վրա: Մենք ցանկանում ենք հաջողության հասնել այս մրցաշրջանում, ուստի կկենտրոնանանք դրա վրա»,- ասել է Էրիկ տեն Հագը Manchester Evening News-ի հետ հարցազրույցի ժամանակ։
Հիշեցնենք, որ Ռոնալդուն սկանդալային հարցազրույցից հետո հեռացել էր մանչեսթերյան ակումբից։ Կողմերը փոխադարձ համաձայնությամբ խզել էին պայմանագիրը։