Կրիշտիանու Ռոնալդուն և Նգոլո Կանտեն կարող են թիմակիցներ դառնալ։
Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Նասր» ակումբը, բացի 37-ամյա պորտուգալացուց, ցանկանում է պայմանագիր կնքել ֆրանսիացի կիսապաշտպանի հետ, որի գործող պայմանագրի ժամկետը «Չելսիի» հետ լրանում է ամռանը։
Նշվում է, որ ֆուտբոլիստը դեմ չէ այս տրասնֆերին, սակայն շատ է կապված «Չելսիի» հետ։
Կանտեն 2018 թվականին Ֆրանսիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն, իսկ ԱԱ 2022-ը բաց է թողել վնասվածքի պատճառով։