«Արսենալը» ցանկանում է երկարաձգել Գաբրիել Մարտինելլիի հետ պայմանագիրը մինչև 2027 թվականի ամառ, հայտնում է Lance-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական ակումբի ղեկավարությունը գոհ է բրազիլացի հարձակվողի ելույթներից և ակնկալում է, որ խաղացողը կհամաձայնի նոր պայմանագրին։ Մարտինելիի գործող պայմանագիրն «Արսենալի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը:
Նախկինում կողմերի միջև նոր պայմանագրի շուրջ բանակցությունները հետաձգվել էին եվրոպական մեծ ակումբների կողմից Մարտինելիի նկատմամբ հետաքրքրության աճի պատճառով։
Մարտինելին «Արսենալում» է 2019 թվականից։ Այս մրցաշրջանում 21-ամյա բրազիլացին Պրեմիեր լիգայում անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: