«Լիվերպուլը» որոշել է ակումբում պահել հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոյին, հայտնում է Tribal Football-ը:
Մերսիսայդցիները առաջնահերթություն են դարձրել 31-ամյա բրազիլացու հետ պայմանագրի երկարաձգումը։ Ֆուտբոլիստի հետ գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի վերջը, թիմը չի ցանկանում գալիք ամառ անվճար կորցնել խաղացողին։
Ֆիրմինոն «Լիվերպուլում» հանդես է գալիս 2015 թվականի հուլիսից։ 2022/23 մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրած 21 խաղում դարձել է 9 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։