ՄՅՈՒ-ի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը խոսել է տիտղոսներ նվաճելու կարևորության մասին։
«Մի քանի տարի է անցել այն ժամանակնվանից, ինչ ակումբը վերջին անգամ տիտղոս է նվաճել։ Մեր նպատակը յուրաքանչյուր մրցաշարի վրա կենտրոնանալն ու հասկանալն է, թե վերջում ուր ենք գնում։ Մեզ հստակ չի ասվել, թե մենք այս կամ այն գավաթը պիտի նվաճենք, բոլոր խաղացողներն ուզում են հնարավորինս շատ հաղթել, բայց դրան հասնելու համար նախ, պիտի ապացուցենք, որ մենք դրան արժանի ենք։
Դա ցանկացած մրցաշարի է վերաբերում։ Ինչպես տեսանք «Բարնլիի» դեմ խաղում, մեզ համար կարևոր է նույնիսկ Լիգայի գավաթը։ Նախևառաջ, կարևոր էր անցնել մրցաշարի հաջորդ փուլ, ինչպես նաև մունդիալից վերադառնալուց հետո զգալ հաղթանակի միասնական ուրախությունը»,- Էրիկսենի խոսքերն է փոխանցում talkSPORT-ը։