«Մանչեսթեր Յունայթեդը» ՊՍՎ-ին պաշտոնական առաջարկ է արել հարձակվող Կոդի Գակպոյի տրանսֆերի վերաբերյալ, հայտնում է Daily Mirror-ը:
Ըստ աղբյուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը գիտի, որ հոլանդական ակումբը ֆինանսական խնդիրներ ունի և նախատեսում է օգտվել դրանից։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍՎ-ն նախատեսում է վաճառել ֆուտբոլիստին առնվազն 75 միլիոն եվրոյով։
ԱԱ-2022-ում հոլանդացի հարձակվողն իր ազգային հավաքականի կազմում անցկացրել է 5 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ։
Այս մրցաշրջանում 23-ամյա հարձակվողը ՊՍՎ-ի կազմում անցկացրել է 24 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 13 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի արժեքը Transfermarkt պորտալի համաձայն գնահատվում է 60 միլիոն եվրո։