«Բրենտֆորդի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ ակումբը երկարաձգել է պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Ֆրանկի հետ։
Կողմերի միջև նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2027 թվականը։
«Բրենտֆորդը» 15 խաղից հետո 19 միավորով զբաղեցնում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը:
Դանիացի մասնագետ Թոմաս Ֆրանկն ակումբում է 2018 թվականից։ Նրա գլխավորությամբ թիմը Չեմպիոնշիփից դուրս եկավ ԱՊԼ։