«Վուլվերհեմփթոնի» գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին հաստատել է, որ Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Մատեուս Կունյան պայմանագիր կկնքի անգլիական ակումբի հետ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ բրազիլացին կդառնա «գայլերի» պատմության ամենաթանկ ձեռքբերումը։ Անգլիական ակումբը ֆուտբոլիստի համար կվճարի 52 մլն ֆունտ ստեռլինգ։
«Արդեն ակնհայտ է, որ Մաթեուսը կլինի մեր նոր խաղացողը: Կարծում եմ՝ սա հիանալի տրանսֆեր է։ Վստահ եմ, որ Կունյան կարող է մեծ ներդրում ունենալ ներկայում և ապագայում։ Նա կատարյալ է Անգլիայի Պրեմիեր լիգայի համար»,- ասել է Լոպետեգին մամուլի ասուլիսի ժամանակ։
Միաժամանակ Խուլենը չի մեկնաբանել կիսապաշտպան Իսկոյի հնարավոր տեղափոխությունը։ Իսպանացին «Սևիլիայից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակ ունի։