Հարձակողական ոճի կիսապաշտպան Հակիմ Զիեշը, ով հանդես է գալիս Լոնդոնի «Չելսիում», կարող է տեղափոխվել անգլիական այլ ակումբ։
Ինչպես տեղեկացնում է Soccer News-ը, մարոկկացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Նյուքասլը», որը հավակնում է հաջորդ մրցաշրջանում հայտնվել Չեմպիոնների լիգայում:
«Կաչաղակները» հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ կփորձեն ձեռք բերել 29-ամյա աֆրիկացու տրանսֆերը։ Հակիմի տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 մլն եվրո։
Ինքը՝ Զիեշը, կցանկանար նոր ակումբում ստանալ տարեկան մոտ յոթից ութ միլիոն եվրո աշխատավարձ։
«Չելսիում» մարոկկացին մեկնարկային կազմում հազվադեպ է հայտնվում: Ընթացիկ մրցաշրջանում նա ընդամենը հինգ հանդիպում է անցկացրել Պրեմիեր լիգայում: