Ռոբերտո Ֆիրմինոն և Ջեյմս Միլները վնասվածքի պատճառով բաց կթողնեն «Լիվերպուլի» առաջիկա երկու հանդիպումները։
Այս մասին հայտնել է մերսիսայդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը։
Ֆուտբոլիստները Պրեմիեր լիգայում չեն խաղա «Ասթոն Վիլլայի» և «Լեսթերի» հետ, հանդիպումները կկայանան համապատասխանաբար դեկտեմբերի 26-ին և 30-ին։
Պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը և կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը, որոնք ապաքինվել են, կարող են դուրս գալ խաղադաշտ:
Հանդիպումներին պատրաստվում է նաև պաշտպան Վիրջիլ վան Դեյկը, որը ԱԱ 2022-ից հետո վերադարձել է թիմ։
Դեկտեմբերի 27-ից էլ մարզումներին կմիանա ֆրանսիացի պաշտպան Իբրահիմա Կոնատեն։