«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ասել է, որ Կալվին Ֆիլիպսը վերադարձել է Կատարում կայացած Աշխարհի առաջնությունից «ավելորդ քաշով»:
«Նա վնասվածք չունի։ Նա ԱԱ-ից վերադարձավ ավելորդ քաշով: Ես չգիտեմ ինչու. Ֆիլիպսը ժամանեց ոչ այն մարզավիճակով՝ մարզվելու և խաղալու:
Երբ նա պատրաստ լինի, կխաղա, քանի որ մենք նրա կարիքն ունենք, մենք իսկապես նրա կարիքն ունենք։ Ես հիասթափվա՞ծ եմ նրանցից։ Դա նրա հետ պետք է քննարկեմ»,- մեջբերում է Գվարդիոլային Sky Sports-ը։
Կալվինը հանդես էր գալիս Անգլիայի հավաքականի կազմում Կատարում կայացած Աշխարհի առաջնությունում: Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը խաղադաշտում անցկացրել է ընդամենը մեկ րոպե։