«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կիսվել է առաջիկա տրանսֆերային պատուհանի վերաբերյալ իր մտքերով։
Մրցաշրջանի ընթացքում իտալացին բազմիցս հայտարարել է թիմն ուժեղացնելու անհրաժեշտության մասին՝ Պրեմիեր լիգայի և Չեմպիոնների լիգայի մրցակիցների հետ մրցակցելու համար։
«Մեր տրանսֆերային քաղաքականությունը հիմնականում կենտրոնացած է երիտասարդ խաղացողների վրա՝ առանց աշխատավարձի չափազանց մեծ պահանջների: Դա ակումբի տեսլականն է, և մենք պետք է հավատարիմ մնանք դրան:
Մենք անպայման կուժեղանանք ձմռանը, եթե հնարավորություն ընձեռվի, հակառակ դեպքում կարող ենք հույս դնել արդեն իսկ լավ կազմի վրա, որից ես բավականին գոհ եմ»,- մամուլի ասուլիսի ժամանակ մեջբերում է TMW Կոնտեի խոսքերը։