83 տարեկան հասակում մահացել է 1966 թվականի աշխարհի չեմպիոն Ջորջ Կոենը։
Կոենը խաղում էր աջ պաշտպանի դիրքում։ Նա իր ողջ խաղային կարիերայում հանդես է եկել «Ֆուլհեմում»՝ անցկացնելով 459 հանդիպում։
Անգլիայի հավաքականի կազմում մասնակցել է 37 խաղի, որի հետ 1966 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն։
Կոենը Անգլիայի ֆուտբոլի փառքի սրահի անդամ է 2009 թվականից։