«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռիյադ Մահրեզը մեկնաբանել է Անգլիայի լիգայի գավաթի 1/8 եզրափակչում «Լիվերպուլի» նկատմամբ տարած հաղթանակը (3:2).
«Միշտ հիանալի է գոլ խփել և օգնել թիմին հաղթել: Մենք ընդհանուր առմամբ շատ լավ էինք և արժանիորեն հաղթեցինք: Բոլորը վերադարձան բարձր տրամադրությամբ։ Դժվար է սկսել նման մրցակցի հետ: Մենք հաղթել ենք «Չելսիի» և «Լիվերպուլի» նման թիմերին, այնպես որ կտեսնենք, թե ինչ կլինի հետո: Մենք առայժմ կենտրոնանալու ենք Պրեմիեր լիգայում խաղալու վրա»,- Մահրեզի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։