«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ամփոփել է Անգլիայի լիգայի գավաթի 1/8 եզրափակիչի «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղը (2:3)։
«Ինչպես տեսնում եք, մեզ ժամանակ էր պետք խաղին հարմարվելու համար։ Մենք իրական խնդիրներ ունեինք առաջին 15 րոպեներին, և դա մի փոքր խանգարեց մեզ։ Մեր բաց թողած գոլերը բոլորովին ավելորդ էին։ Մենք լավ պահեր ունեցանք և կարող էինք ավելի շատ գոլեր խփել։ Սա այն արդյունքն է, որով մենք պետք է ապրենք:
Երկու թիմերի համար էլ լարված խաղ էր, ինչը նորմալ է։ Մենք լավ խաղ ցուցադրեցինք, բայց ոչ այնքան, որպեսզի հաղթեինք «Սիթիին»»,- Կլոպի խոսքն է մեջբերել BBC-ն։