Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր «Լիվերպուլին»։
Հանդիպումն ավարտվեց մանչեսթերյան ակումբի հաղթանակով՝ 3։2 հաշվով։
Տանտերերի կազմում խաղի արդեն 10-րդ րոպեին հաշիվը բացեց նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը՝ գեղեցիկ հարվածով գրավելով մրցակցի դարպասը։
10 րոպե անց Ֆաբիու Կարվալյուն հավասարեցրեց հաշիվը՝ եզրափակելով Ջեյմս Միլների փոխանցումը։
Թիմերն ընդմիջման գնացին 1։1 հաշվով։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում Ռիհադ Մահրեզն առաջ մղեց մանչեսթերյան ակումբին, իսկ 1 րոպե անց Մոհամեդ Սալահը հաշիվը դարձրեց 2։2։
58-րդ րոպեին Նաթան Ակեն գլխի հարվածով եզրափակեց Կևին Դե Բրույնեի փոխանցումն ու հաղթանակ պարգևեց իր թիմին։ Բելգիացի կիսապաշտպանն էլ այս խաղում դարձավ 2 գոլային փոխանցման հեղինակ։