«Լիվերպուլի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն այսօր երեկոյան չի կարողանա խաղալ«Մանչեսթեր Սիթիի» հետ։
Ինչպես հայտնում է The Athletic-ը, բրազիլացին ազդրի վնասվածքի պատճառով բաց կթողնի Անգլիայի լիգայի գավաթի խաղը։ Նա այն ստացել է այս շաբաթ մարզման ժամանակ։
Վնասվածքն այնքան էլ լուրջ չէ, բայց որպես նախազգուշական միջոց «Լիվերպուլում» հարձակվողին հանգիստ կտան։
Ֆիրմինոն Պրեմիեր լիգայում ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 13 հանդիպում և դարձել 7 գոլի հեղինակ։