«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան պատմել է, թե երկար տարիներ ինչ հարաբերություններ է ունեցել «Ման Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ։
«Մենք Գվարդիոլայի հետ ծանոթացել ենք, երբ ես 15 տարեկան էի, նա իմ կուռքն էր։ Նա այն մարդն էր, ումից ես փորձում էի օրինակ վերցնել։ Տարօրինակ էր, որովհետև երբ ես դեռ խաղում էի, իսկ նա «Բարսելոնայի» ու «Բավարիայի» մարզիչն էր, զանգեց ինձ ու խորհուրդ հարցրեց՝ ինչպես կխաղայի անգլիական այս կամ այն թիմի հետ։ Եվ այդ ժամանակվանից ի վեր նրա հետ լավ հարաբերություններ ձևավորվեցին։
28 տարեկանում որոշեցի մարզչական կրթություն սկսել։ Սկսեցի դա անել, երբ «Արսենալում» էի, Արսեն Վենգերն ինձ շատ էր աջակցում, ու ես սկսեցի իսկապես վայելել այդ գործընթացը։ Հիշում եմ, երբ 30 տարեկան էի, Պեպն առաջինը զանգեց ինձ ու ասաց․ Գուցե, եթե գայի Անգլիա, կարողանայիր դառնալ իմ օգնակա՞նը»։ Ես ասացի․ «Ես դեռ խաղում եմ։ Դեռ վաղ է․․․»,- Արտետայի խոսքերն է փոխանցում talkSPORT-ը։