Ջուդ Բելինգեմը ցանկանում է տեղափոխվել «Ռեալ»։
Մադրիդյան թիմ տեղափոխվելը «Բորուսիայի» կիսապաշտպանի համար առաջնային տարբերակ է, հայտնում է As-ը: Ֆուտբոլիստը նախընտրում է այս տարբերակը, քան վերադառնալ Անգլիա, որտեղ նրան հավակնում են «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլը»:
Ժամանակին Բելինգեմը որոշել է տեղափոխվել Դորտմունդ, քանի որ կարծում էր, որ դրսում կարիերայի զարգացման ավելի շատ հնարավորություններ կունենա, քան Անգլիայում։
Այս պարագայում մադրիդյան ակումբը ստիպված չի լինի պայքարել այլ ակումբների հետ, որոնք մեծ գումարներ են առաջարկում: Այնուամենայնիվ, Ջուդի տրանսֆերի համար գերմանական ակումբն ակնկալում է 120 մլն եվրո ստանալ։
Այս մրցաշրջանում Բունդեսլիգայի 15 խաղում 19-ամյա կիսապաշտպանը դարձել է 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։