Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Մաթեուս Կունյան այսօր բուժզննում կանցնի «Վուլվերհեմփթոն» տեղափոխության համար։
Այս մասին հայտնում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Նշվում է, որ բուժզննումը պետք է անցկացվի «Ատլետիկոյի» մարզաբազայում։ Ինքը՝ Կունյան, դեռ չի կարող միանալ «Վուլվերհեմփթոնին», քանի որ դրա համար դեռ պետք է սպասել տրանսֆերային պատուհանի բացմանը։
Տրանսֆերի գումարը, ինչպես նախկինում ենթադրվում էր, կկազմի 50 միլիոն եվրո՝ սա կլինի «գայլերի» պատմության ամենաթանկարժեք գործարքը։
Կունյան Մադրիդի «Ատլետիկոյում» հանդես է գալիս 2021 թվականից։ Նա այժմ ընդամենը երկու գոլային փոխանցում ունի իր ակտիվում Իսպանիայի առաջնությունում։