«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին մարզիչ Լուիս Էնրիկեն կարող է աշխատանքի անցնել Անգլիայում։ Այս մասին հայտնում է El Chiringuito-ն։
Աղբյուրի համաձայն՝ 52-ամյա մասնագետի ծառայություններով հետաքրքրված է «Չելսին»։ Լոնդոնյան ակումբը պատրաստ է իսպանացուն առաջարկել 3 տարվա պայմանագիր՝ մաքուր 12 մլն եվրո աշխատավարձով։
Էնրիկեին ցանկանում է թիմ հրավիրել նաև «Ատլետիկոն»: