ՀՖՖ նախագահի խորհրդական Ռուբեն Նազարեթյանը ՀՖՖ TV-ի հետ զրույցում նույնպես անդրադարձել է «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանի հարցազրույցին և խոսել՝
🔘 մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման,
🔘 «Փյունիկի» ենթակառուցվածքների
🔘 և մեծերի հանդեպ հարգանքի անհրաժեշտության մասին:
«Ձեզ հետաքրքիր է միայն Բարձրագույն խմբի ակումբը, որովհետև բիզնես եք անում։ Քեզ երբևէ որպես ֆուտբոլային գործիչ չեմ դիտարկել ու չեմ դիտարկել, որովհետև դու հովանավոր ես և վատ հովանավոր չես քո ակումբի համար։ Այն գումարները, որ այս 3 տարվա մեջ ներդրվել է, որ ֆուրորներ եք անում Եվրոպայում, շատ հաճելի ֆուրորներ բոլորիս համար, բայց այդ ֆուրորից անցյալ տարի «Ալաշկերտ» ակումբն էլ էր անում, ուղղակի մի քիչ ավել, մի քիչ պակաս։ Իսկ այդ գումարը, որ ծախսել եք, 10 միլիոն դոլարից ավել գումար եք ծասել ձեր ասելով, ես այդ գումարով, միանշանակ խոստանում եմ, որ կմտցնեի Չեմպիոնների լիգայի խմբային փուլ, այլ ոչ թե Կոնֆերենցիաների լիգայի։ Ամեն անգամ ձեր այդ գործը մի ծախեք բոլորի վրա, դա ձեր գործն է, ձեր բիզնեսն է»,- ասել է Նազարեթյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Հիշեցնենք, որ հարցազրույցին ավելի վաղ անդրադարձել էին ՀՖՖ-ն և ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը։