«Մանչեսթեր Յունայթեդը» ակտիվացրել է չորս խաղացողների հետ պայմանագրերը երկարաձգելու կետը։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, ակումբը երկարաձգել է պայմանագրերը Մարկուս Ռեշֆորդի, Դիոգո Դալոտի, Լյուկ Շոուի և Ֆրեդի հետ մինչև 2024 թվականի հունիսը։
Ռեշֆորդն ու Դալոտը նաև ավելի երկար ժամկետով պայմանագրերի առաջարկներ կստանան։
«Մանչեսթեր Յունայթեդը» նոր պայմանագրի շուրջ բանակցություններ է վարում նաև դարպասապահ Դավիդ դե Խեայի հետ։
























































