Գարեթ Սաութգեյթը կմնա Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ, հայտնում է Անգլիայի Ֆուտբոլի ասոցիացիայի մամուլի ծառայությունը։
«Մենք ուրախ ենք հաստատել, որ Գարեթ Սաութգեյթը կշարունակի զբաղեցնել Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը և կգլխավորի թիմը Եվրո-2024-ի ընթացքում»,- ասել է Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի գործադիր տնօրեն Մարկ Բալինգհեմը:
Կատարում ընթացող Աշխարհի առաջնությունում Անգլիան դուրս եկավ մրցաշարի քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվեց Ֆրանսիայի հավաքականին (1:2):
Սաութգեյթը Անգլիայի հավաքականը գլխավորում է 2016 թվականից։ Նրա գլխավորությամբ բրիտանացիները նվաճեցին Եվրոպայի 2020 թվականի առաջնության արծաթե մեդալները։