Անգլիական «Չելսին» և գերմանական «Լայպցիգը» համաձայնության են հասել ֆրանսիացի հարձակվող Քրիստոֆեր Նկունկուի տրանսֆերի հարցում, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Ֆրանսիացի ֆուտբոլիստը կարող է համարվել «Չելսիի» նոր խաղացող 2023 թվականի հուլիսից։ Ամեն ինչ համաձայնեցված է»,- գրել է Ռոմանոն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Չելսին» Նկունկայի համար կվճարի ավելի քան 60 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում Նկունկուն «Լայպցիգի» կազմում անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով 17 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականիը։