Ֆուտբոլային պատմության միջազգային ֆեդերացիան (IFFHS) հետաքննություն է անցկացրել, որի արդյունքում նշել է 2022 թվականի լավագույն եվրոպական ակումբը։ Այս մասին հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։ Առաջին տեղում հայտնվել է «Լիվերպուլը»։
Վարկանիշային աղյուսակում հաջորդիվ տեղ են գրել Մադրիդի «Ռեալը», «Չելսին», «Մանչեսթեր Սիթին», «Բենֆիկան», «Լայպցիգը», «Բավարիան», «Պորտուն», ՊՍՎ-ն և ՊՍԺ-ն։
Նշենք, որ մերսիսայդյան ակումբը ԱՊԼ նախորդ մրցաշրջանում երկրորդ տեղն էր զբաղեցրել, իսկ ՉԼ-ում դուրս էր եկել եզրափակիչ ու պարտվել «Ռեալին»։ Ընդ որում, մադրիդցիները հաղթեցին ոչ միայն ՉԼ-ն, այլև Իսպանիայի առաջնությունը։