«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի և «Արսենալի» վինգեր Բուկայո Սակայի ծառայություններով։
«Սիթին» հետևում է Սակայի պայմանագրի շուրջ բանակցություններին «զինագործների» հետ, որոնք շարունակվում էին ավելի քան 12 ամիս: Ըստ 90min-ի՝ «Արսենալը» ցանկանում է ֆուտբոլիստին դարձնել ակումբի ամենաբարձր վարձատրվող խաղացողը: Նրա գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թվականին։
Եթե ֆուտբոլիստը չերկարաձգի պայմանագիրը, ապա «Սիթին» կարող է ձեռք բերել 21-ամյա ֆուտբոլիստին։
Բելինգհեմը դիտարկում է կարիերան շարունակելու մի քանի տարբերակներ։ Նրան «Սիթիից» բացի ցանկանում են ձեռք բերել «Լիվերպուլն» ու Մադրիդի «Ռեալը»:
«Մանչեսթեր Սիթին» կարծում է, որ Պեպ Գվարդիոլայի հետ աշխատելու հեռանկարը և Էրլինգ Հոլանդի հետ վերամիավորվելու հնարավորությունը կարող են էական ազդեցություն ունենալ Բելինգհեմի տեղափոխության վրա: