«Չելսիի» նոր ղեկավարությունը շարունակում է երիտասարդ տաղանդներ ձեռք բերելու իրենց քաղաքականությունը: Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով, այս ձմռանը «կապտանռնագույնները» 10 միլիոն եվրոյի դիմաց կիրականացնեն «Մոլդե»-ի 19-ամյա հարձակվող Դատրո Ֆոֆանայի տրանսֆերը:
Լոնդոնյան և նորվեգական ակումբների ղեկավարությունն արդեն պայմանավորվել է ֆուտբոլիստի գնի շուրջ, և այս պահին ակտիվ բանակցություններ են ընթանում կոտդիվուարցի ֆուտբոլիստի հետ անձնական պայմանագրի պայմանների շուրջ։
Նախորդ մրցաշրջանում հարձակվողը «Մոլդեի» կազմում անցկացրել է 24 հանդիպում Նորվեգիայի Պրեմիեր լիգայում, որոնցում խփել է 15 գոլ (այդ թվում երեքը՝ 11 մետրանոցներով) և կատարել երեք գոլային փոխանցում։