Աշխարհի առաջնության եզրափակչից առաջ Ռիվալդոն աջակցել է Լիոնել Մեսսիին։
Արգենտինայի հավաքականը ԱԱ-2022-ի վճռորոշ խաղում կհանդիպի Ֆրանսիայի կամ Մարոկկոյի ընտրանու հետ։ Խաղը կկայանա դեկտեմբերի 18-ին։
«Եզրափակչում չեն լինի ոչ Բրազիլիան, ոչ Նեյմարը, ուստի ես կաջակցեմ Արգենտինային: Բառեր չկան նկարագրելու քեզ, Մեսսի 👏🏻👏🏻👏🏻: Դու ավելի վաղ էիր արժանի դառնալ աշխարհի չեմպիոն, բայց Աստված ամեն ինչ գիտի և քեզ կթագադրի այս կիրակի։
Դու արժանի ես այս կոչմանը»,- գրել է Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվողը։























































